Կորոնավիրուսի դեմ պայքարին ֆինանսական աջակցությունը կազմում է ավելի քան 321 միլիոն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 321 մլն 167 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 1 355: