Թոքաբորբի հաստատված 11 դեպք կա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյան

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներից այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք կա, որոնցից, սակայն, ընդամենը 3-ին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա, և նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սակայն կրկին՝ որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում, ռեանիմատոլոգները շարունակում են հսկողություն իրականացնել 24-ժամյա ռեժիմով ինտենսիվ թերապիայի պացիենտների նկատմամբ, իսկ մյուս բժիշկները՝ արդեն սովորական պացիենտների՝ որևէ ծանր խնդիր չունեցող պացիենտների նկատմամբ», – նշեց նախարարը:

Առողջապահության նախարարը նշեց, որ «քանի որ հաստատված դեպքերի աճ կա, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չի այլևս, որտեղ որ մեր քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, եթե բուժման կարիք չկա»:

«Մենք ունենք արդեն ծավալված շուրջ 5 բուժհաստատություն, ևս 2-ում մարզային կան հատուկենտ թվով, ավելի քիչ թվով պացիենտներ։ Այլ հիվանդանոցներ գնում են գրեթե անսիմպտոմ դեպքերը, պացիենտները, երբ որ որևէ սիմպտոմ չունեն, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթև սիմպտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»:

Մեկնաբանել