Կորոնավիրուսը Ֆրանսիայում․ հայացք ներսից

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Ֆրանսիայում մի շարք միջոցառումներ են իրականացվում։ Փարիզի Լա Գարեն-Կոլոմբ (La Garenne-Colombes) արվարձանի բնակիչ Ալեքսանդր Ավագյանը ՍիվիլՆեթին պատմում է երկրում ընդհանուր իրավիճակի, մարդկանց արձագանքի և համավարակի պայմաններում անցկացված ընտրությունների մասին։