Մինչև արտակարգ դրության ավարտը արգելվում են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ

Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ, այս մասին հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։

✅Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

✅Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

✅Կինոֆիլմերի ցուցադրում

✅Խաղատներ

✅Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

«Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»,- գրել է Ավինյանը։