ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ է նշանակվել Արթուր Պողոսյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:

Փետրվարի 19-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով պաշտոնանկ էին արվել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը։