Կորոնավիրուս․ դեպքերի թիվը՝ 235

Մարտի 23-ի ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ կա կորոնավիրուսի 41 նոր, հաստատված դեպք։

Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման դեպքեր: Դրական թեստավորված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի, 39 և բարձր ջերմություն ունի մեկ քաղաքացի։ Արդեն իսկ մեկուսացված 70 քաղաքացի վաղը թեստավորվելու է և կա հավանականություն, որ նրանց մեծ մասի թեստերի արդյունքները կարող են լինել բացասական։

Ավելի ուշ իրավիճակի վերաբերյալ ուղիղ եթերում մանրամասներ ներկայացրեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

#CivilNet #News