Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ կիրառվող բոլոր դեղամիջոցները

Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները, որոնք որևէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում. ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք, առնվազն փորձարարական մակարդակով, աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար: Քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք հարյուր տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք նաև մեր զինանոցում և դրանք կիրառվում են»,- նշեց Թորոսյանը:

Մարտի 23-ի ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ կա կորոնավիրուսի 41 նոր, հաստատված դեպք։