Երբ իրավիճակը կայունանա, զինվորները միանշանակ իրենց արձակուրդները կստանան. ՊՆ խոսնակ

Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը․ Factor.am-ին տված հարցազրույցում ասել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է՝ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։

«Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը»,- հայտնել է խոսնակը։

Նա հավելել է, որ զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցու­թյունը մասսայական միջոցառումներին՝ խնջույք­ներ, տոնակատարություններ, թաղ­ման արարողություններ և այլն, զերծ մնալ հա­մա­ճարակային տեսանկյունից ՀՀ ռիս­կա­­յին տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած ան­ձանց հետ շփումներից: