Հեռավար կրթության «հաճախումները» կազմել են մոտ 80 տոկոս․ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանեց հեռավար կրության խնդիրների մասին հարցին։ Ամփոփոփելով հեռավար ուսուցման շաբաթը՝ նախարարն ասաց․ «Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ մենք 80 տոկոս ներգրավվածություն ունենք, ինչը մոտավորապես հավասար է հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին»։

Մեկնաբանել