Այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում․ Տիգրան Ավինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց՝ կապված Վերին Լարսի անցակետում բեռնափոխադրումների դժվարությունների և հերթերի հետ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ «այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում»։

Ավինյանը ասաց, որ «այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի հասկանանք ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքն ապահովել»։