Ճգնաժամը փորձում ենք օգտագործել գյուղատնտեսության մակարդակը փոխելու համար

Մենք ճգնաժամը դիտարկում ենք որպես հնարավորություն, և այն փորձում ենք օգտագործել գյուղատնտեսության կազմակերպման որակն ու մակարդակը փոխելու համար. կառավարության մարտի 26-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կառավարությունը քաջալերելու է քաղաքացիներին, որոնք անհատական մակարդակում գործունեություն ծավալելիս գոհ չեն իրենց ցուցաբերած արդյունքներից, համախմբվել և ջանքերի մեկտեղման միջոցով փոխել իրենց գործունեության և իրենցից ակնկալվող արդյունքների մակարդակը:

Մեկնաբանել