Յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի աշխատավարձը կվերադարձվի որպես միանվագ դրամաշնորհ

Այն կազմակերպությունները, որոնք, պայմանավորված արտակարգ դրությամբ, չեն կրճատել աշխատողներին և 2020-ի հունվարի 1-ից մինչև 2020-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում վճարել և վճարելու են ոչ պակաս աշխատավարձ, կօգտվեն միանվագ դրամաշնորհներից. կառավարության մարտի 26-ի նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի միջին աշխատավարձը կվերադարձվի որպես միանվագ դրամաշնորհ:

Մեկնաբանել