Վարկերի մայր գումարների մարումը կհետաձգվի 6 ամսով. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան Երիտասարդներին»

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» եւ «Բնակարան Երիտասարդներին» ընկերությունները հնարավորություն են տալիս տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Այս մասին հայտնու են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ որոշումը կայացվել է, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին:

«Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը», – ասված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու։

Մեկնաբանել