«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ըստ գրառման՝ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

«Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,- գրել է խոսնակը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 26-ին գրանցվել է Հայաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

Մեկնաբանել