- Մարտի 26-ին Ախալքալաքում կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտակայքում
- Վրաց հոգևորականները պնդում են՝ եկեղեցիներ այցելելու արգելքը «հանցագործություն է Աստծո դեմ»․ նրանք երկնքից օրհնել են Թբիլիսին
- Մարտի 23-ից Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտին է հայտարարված
- Մարտի 26-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 79 մարդու մոտ: Ամենափոքրը 2 տարեկան երեխա է։ Գրանցվել է հղի կնոջ մոտ կորոնավիրուսի առաջին դեպքը
-
Ցաւ եւ ուրախութիւն
Իրաւունք ունի՞նք ուրախ ճաշկերոյթներ եւ պարահանդէսներ կազմակերպելու: Այս պարահանդէսները կը զանազանուի՞ն թագաւորական հարսանիքներէն, չէ՞ որ դեռ մեր տղոց բազմաթիւ դիակներ չեն գտնուած կամ տակաւին անճանաչելի են: Չէ՞ որ տակաւին մեր աչքերուն արցունքները չեն չորցած… «Մեր» ըսի, շեշտելու համար «Մենք» հասկացողութեան իմաստը: Եթէ մեր «Ես»ը չկարենանք նոյնացնել հաւաքական «Մենք»ին հետ, պիտի դադրինք ազգ ըլլալէ, ուրեմն եւ ազգային հարց պիտի չունենաք, մնացածը կեղծ պիտի ըլլայ: -Մարդիկ արդէն դժբախտ են, քիչ մը ուրախանալնին շա՞տ կը տեսնես: Մարդիկ արդէն դժբախտ են, եւ ես իրաւունք չունիմ ըսելու.- Ինչո՞ւ կ’ուրախանաք: Իրականութեան մէջ սակայն պարահանդէսային ուրախութիւնները յաճախ շատ հեռու են մասնակիցներուն իրաւ հրճուանք պատճառելէ, անոնց դերը կը […]
-
«Բազմազանություն, բայց դեռևս ոչ անկախություն»․ «Լրագրողներ առանց սահմանների»-ն՝ Հայաստանում մամուլի
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2021 թվականի Մամուլի ազատության համաթվում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը՝ 2020-ի 61-րդ տեղի համեմատ։ «Լրատվամիջոցների բազմազանությունը Հայաստանում աճել է, սակայն 2018-ի գարնանը Հայաստանում «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած կառավարությանը չի հաջողվել նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը: Հիմնական հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց տերերի շահերի հետ: Դեռ չի հաջողվել հասնել լրատվամիջոցների սեփականատիրության թափանցիկության ու լրագրողական անկախության։ Վերջինս է՛լ ավելի սահմանափակվեց 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ, երբ սկսվեց պատերազմը Արցախում։ Միևնույն ժամանակ, լրագրողները շարունակում են թիրախավորվել որոշակի քաղաքական խմբերի կողմից, ինչպես օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանի տարածքի վրա հարձակման դեպքում նոյեմբերի 10-ին՝ հրադադարի մասին համաձայնագրից անմիջապես հետո: Մտահոգություն կա […]
-
Ակնկալում եմ, որ մեղավորները պատասխանատվության կկանչվեն․ Փաշինյանը՝ Մեղրիի միջադեպի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել։ Անդրադարձել է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև այսօր Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածին։ Խորհրդակցությանը մասնակցում են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը և այլ պաշտոնյաներ։ Մեղրիի միջադեպի վերաբերյալ Փաշինյանը՝ դիմելով ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, ասել է․ «Ակնկալում եմ, որ կտրուկ գործողություններ կարվեն և մեղավորները կկանչվեն պատասխանատվության»։
-
«ՃաշԱկ»․ Պոլսի խոհանոցն ու Գյուլերի գործերը՝ Երևանի սրտում
Պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանը Երևանում իրականացրել է իր վաղեմի երազանքը․ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները ցուցադրված են նրա նորաբաց «ՃաշԱկ» ռեստորանում։ Գյուլերի ընկեր Միրիջանյանը 2013-ին Երևանում բացել էր լուսանկարչի ցուցահանդեսը, որին ներկա էր անձամբ վարպետը։ Գյուլերի մահից հետո պոլսահայ գործարարը մտածում էր Երևանում Արա Գյուլերի թանգարան բացելու մասին, սակայն այս գաղափարը չհաջողվեց իրագործել։ Այժմ երևանյան հին կոլորիտով շենքերից մեկում այցելուները կարող են վայելել Ստամբուլի խոհանոցն ու ծանոթանալ արվեստագետի գործերին։
-
AstraZeneca-ն վտանգավո՞ր է, և ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ պատվաստանյութ ստեղծել․
ՍիվիլՆեթի Անի Փայտյանը զրուցել է բրիտանացի վարակաբան, դոկտոր Ալիսիա Դեմիրջյանի հետ՝ պատվաստանյութերի ստեղծման, պատվաստումների գործընթացի, AstraZeneca պատվաստանյութի անվտանգության և այլ հարցերի մասին։ Հարցազրույցը թարգմանաբար՝ ստորև։ Սկսենք պատվաստանյութերի կարևորությունից։ Ի՞նչ կասեք այս առիթով։ Պատվաստանյութերը վիրուսը բուժող դեղամիջոց չեն: Երբ մարդիկ վարակվում են վիրուսով, պատվաստանյութը կանխում է կորոնավիրուսի հիվանդության շատ ծանր ընթացքը։ Եվ որ ամենակարևորն է, այն կանխում է մարդկանց հոսպիտալացումը և մահը: Պատվաստանյութերը նվազեցնում են նաև վիրուսի տարածման տեմպերը, այնպես որ, եթե պատվաստվել եք, ավելի քիչ հավանական է, որ վիրուսը կփոխանցեք այլ մարդկանց: COVID-19-ի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութերի վարկանիշը գլխավորում են Moderna-ն, Pfizer-ը և Sputnik V` ավելի քան 90 տոկոս արդյունավետությամբ, մինչդեռ […]
-
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի զորամասերից մեկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ «Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Վարչապետը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում»,- գրել է Մանե Գևորգյանը։