Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ այս մասին նա անձամբ է հայտնել։

Ջոնոսոնի խոսքով՝ ինքն ունի Covid-19-ի թեթև արտահայտված ախտանշաններ։ Նա 55 տարեկան է։

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, Ջոնսոնը վայր չի դնում իր լիազորությունները, այլ պատրաստվում է ինքնամեկուսանալ իր նստավայրում։