Սահմանին հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի գնդակից, սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել, «Ազատությանը» հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդն արդեն երկրորդ անգամ է սադրում իրավիճակը՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին: Այս անգամ նույնպես հակառակորդը կրակ է բաց թողել մեր մարտական դիրքերի վրա, պատասխան կրակից հետո՝ լռեցվել։ Վիրավորվել է պայմանագրային զինծառայող: Իրականությանը չի համապատասխանում հակառակորդի տարածած այն ինֆորմացիան, թե մենք ենք իրենց քաղաքացիական ճանապարհների ուղղությամբ կրակ բացել», – ասել է Շուշան Ստեփանյանը։

ՊՆ խոսնակի խոսքով՝ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը թեթև-շոշափող է, զինծառայողը հոսպիտալացվել է:

Մեկնաբանել