Ներկայացուցիչների պալատն ընդունեց ռեկորդային 2,2 տրլն դոլարանոց խթանիչ փաթեթը 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց 2,2 տրլն դոլարի խթանիչ փաթեթին, որն իր ծավալներով պատմական է։ Փաթեթի նպատակն է աջակցել ամերիկյան տնտեսությանը, որը տուժում է կորոնավիրուսի համաճարակից:

Օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր հանրապետականների կողմից վերահսկվող Սենատի կողմից, հավանության արժանացավ նաև դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում։ Օրենքի ուժ ստանալու համար այն այժմ պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Այս փաթեթը ներառում է մինչև 1 200 դոլար գումարի «ուղղաթիռային փողեր»՝ մեկանգամյա չեկեր ֆիզիկական անձանց համար, շաբաթական լրացուցիչ 600 դոլար գործազրկության ապահովագրության գումար նրանց համար, ովքեր չեն աշխատում, և ամերիկյան ձեռնարկությունների, նահանգների և քաղաքների համար 450 միլիարդ դոլարի օգնության ֆոնդ։

#CivilNet #News