ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 1,1 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով

ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 1,1 մլն դոլար՝ COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․

«Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1,1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման, վարակի վերահսկման և կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին»։

Ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ 274 մլն դոլար գումարը հատկացվելու է 64 պետությունների։

Մարտի 29-ի առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 424 դեպք։

Առողջացել է 30 մարդ։ Գիշերվա ընթացքում գրանցվել է 2 մահ՝ մահերի ընդհանուր թիվը հասցնելով 3-ի։

Մեկնաբանել