Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտների մոտ դրական տեղաշարժ կա

Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ: Սակայն վերջինը նույնպես կդառնա ծանր, քանի որ նրա վիճակի բարելավում է նկատվում. այս մասին կառավարության մարտի 30-ի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ևս 2 հիվանդ, որոնց վիճակը բժիշկները համարում էին ծանր, կդադարեն համարվել այդպիսին և կտեղափոխվեն սովորական պալատ:

Մեկնաբանել