Վրաստանը պարետային ժամ է հայտարարում

Վրաստանում մարտի 31-ից պատերային ժամ է հայտարարվում․ ոտքով և տրանսպորտով տեղաշարժն արգելված է երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 06։00-ն։

Ըստ վրաստանյան լրատվամիջոցների՝ 70 տարեկանից բարձր անձանց արգելվում է դուրս գալ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք գնում են մթերային խանութ, դեղատուն կամ բուժհաստատություն։

Ըստ վարչապետ Գիորգի Գախարիայի՝ միայնակ տարեցներին պարտավոր են օգնել էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները։

«Մենք որոշել ենք նշանակալիորեն խստացնել միջոցառումները արտակարգ դրության պայմաններում։ Հայտարարում ենք համընդհանուր կարանտինի մասին, որը կսկսվի վաղը՝ ժամը 08։00-ից»,- ասել է Գախարիան։ Նա հայտարարել է, որ գրանցվել է երեք դեպք՝ վարակի չհաստատված ծագումով, որոնցից մեկը բժիշկ է, ինչը նշանակում է, որ երկիրը մտել է ներքին վարակման ռեժիմ։

Վրաստանում ամբողջությամբ դադարեցվելու է մետրոպոլիտենի, հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ին։

Մարտի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 100 է, ապաքինվել է 18 մարդ, հիվանդանոցներում բուժում է ստանում 266 մարդ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել