Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է քայլել

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ 

Մարտի 5-ին Գյումրիում ծեծելով սպանել էին աղջկա 43-ամյա մորը։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել նախկինում դատապարտված 28-ամյա մի տղամարդ, որը, ըստ մամուլի տվյալների, կնոջ զուգընկերն է եղել:

Տե՛ս նաև՝ Գյումրիում կնոջ սպանության հետքերով. հարևանները լռում են