Տավուշում հակառակորդի կրակոցից 14-ամյա երեխա է վիրավորվել․ լրատվամիջոցներ

Մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկևան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոսկեվանի գյուղապետ Վոլոդյա Ղազինյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի վերջնամասում՝ դեպի Կոթի տանող ճանապարհին: Գյուղապետը հայտնել է, որ տղան 10-րդ դասարանի աշակերտ է:

«Փամփուշտը կպել է պատին բեկոր է առաջացել, որն էլ կպել է երեխուն: Տղան տեղափոխվել է Նոյեբերյանի բժշկական կենտրոն, վիճակը լավ է»,- ասել է գյուղապետը:

Բաղանիսի գյուղապետը Նարեկ Սահակյանն էլ NEWS.am-ին հայտնել է, որ ադրբեջանական զինուժը այսօր երեկոյան գնդակոծել է Բաղանիս գյուղը՝ 30-40 րոպե տևողությամբ, մարդկային կորուստներ չկան։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանական կրակոցներից երկու զինծառայող է վիրավորվել, ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ։

Մեկնաբանել