Խնդրում եմ ներողամտությամբ մոտենալ բոլոր սահմանափակումներին․ Ռուստամ Բադասյան

Ազգային ժողովում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 30-ին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ավարտին ելույթ ունեցավ և խնդրեց ներողամտությամբ մոտենալ բոլոր սահմանափակումներին, քանի որ դրանք արվում են կյանքեր փրկելու համար։