ԱԺ-ն չընդունեց հեռախոսազանգերը վերահսկող օրենքը

Ազգային ժողովը 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որն առաջարկել էր կառավարությունը։

Համաճարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվող օրենսդրական փաթեթը նախատեսում էր վերահսկել մարդկանց տեղաշարժը և հեռախոսազանգերը։

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը՝ այդպիսով տապալելով օրենքի ընդունումը։