Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է․
«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31:
Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:
Առողջություն եմ մաղթում բոլորին»։