Ունենք ևս մեկ առողջացած․ ընդհանուր թիվը՝ 31

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է․

«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31:

Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:

Առողջություն եմ մաղթում բոլորին»։