Ընտրությունների անցկացման որոշումը եղել է գիտակցված․ Բակո Սահակյան

Նպատակ ունեմ մնալու մեր Արցախում և իմ հնարավորությունների շրջանակում օգտակար լինել մեր ժողովրդին․ լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արցախի հեռացող նախագահ Բակո Սահակյանը։ Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների, որոնց հետևանքով վտանգվի Արցախի քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը, ասաց Սահակյանը՝ մեկնաբանելով ընտրությունները չհետաձգելու որոշումը։ Այդ որոշումը, ըստ նրա, եղել է գիտակցված։