Հեռախոսազանգերը զատորոշելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։ Նախագծին կողմ էր միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին մարտի 31–ին՝ ժամը 17:30–ին, մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին։

Այսօր ավելի վաղ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել օրինագիծը, քանի որ չբավարարեց պատգամավորների թիվը (65 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցություն) այն բանից հետո, երբ ընդդիմադիր Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը։ Ուրբաթ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փոփոխությունների նախագիծը։

Նախագիծը մեծապես քննադատվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։

Ավելին՝

Քաղաքական վերահսկողության գործիք է դառնալու. Սամվել Մարտիրոսյանը՝ հեռախոսազանգերը զատորոշելու օրինագծի մասին

Մեկնաբանել