Հեռախոսազանգերը զատորոշելու օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Քիչ առաջ Ազգային ժողովը 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ելույթում շեշտեց՝ արտակարգ դրության ավարտից հետո տվյալները ոչնչացվելու են։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն այսօր՝ ավելի վաղ, առաջին ընթերցմամբ ընդունվել է 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։ Նախագծին կողմ էր միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Նախագիծը մեծապես քննադատվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։

Հեռախոսազանգերը զատորոշելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Մեկնաբանել