Ապրիլի 14-ին Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Արցախում ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ այս մասին Ստեփանակերտից հաղորդում է Թաթուլ Հակոբյանը։ Թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50 գումարած մեկ տոկոս ձայն։

Թեկնածուների օգտին ձայները՝ ըստ Արցախի ԿԸՀ-ի

Բալայան Քրիստին՝ 202 ընտրող 0,3%

Բալասանյան Վիտալի՝ 10 755 ընտրող 14,7%

Ամիրյան Սերգեյ՝ 106 ընտրող  0,2%

Բաբայն Դավիթ՝ 587 ընտրող 0,8%

Լալայան Բելլա՝ 162 ընտրող 0,2%

Հարությունյան Արայիկ՝ 36 076 ընտրող 49,26%

Խանումյան Հայկ՝ 962 ընտրող 1,3%

Իշխանյան Դավիթ՝ 1873 ընտրող 2,56%

Բադասյան Վահան՝ 743 ընտրող  1%

Մայիլյան Մասիս՝ 19 360 ընտրող 26,4%

Ղուլյան Աշոտ՝ 1683 ընտրող 2,3%

Իսրայելյան Ռուսլան՝ 368 ընտրող 0,5%

Դադայան Աշոտ՝ 198 ընտրող 0,3%

Պողոսյան Մելսիկ՝ 141 ընտրող 0,2%

Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 3,5%–ը։

Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։

Ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ

«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն 
«Անկախության սերունդ» կուսակցություն 
«Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
Արցախի հեղափոխական կուսակցություն
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Արցախի պահպանողական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք։

Ստելլա Մեհրաբեկյան