Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ-ի նախնական արդյունքները

Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ: Լրագրողների հետ հանդիպմանն Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց նախնական տվյալները: Կուսակցությունների դեպքում խորհրդարան է անցնում 5%–ի շեմը հաղթահարած քաղաքական ուժը, կուսակցությունների դաշինքի դեպքում` 7%–ի շեմը հաղթահարածը։

Ըստ այդմ՝ Արցախի ԱԺ են անցնում

«Ազատ Հայրանիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինք – 16 մանդատ Արայիկ Հարությունյան

«Միասնական Հայրենիք» կուսակցություն – 9 մանդատ Գագիկ Բաղունց

Արցախի «Արդարություն» կուսակցություն – 3 մանդատ Վիտալի Բալասանյան

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն – 3 մանդատ Դավիթ Իշխանյան

«Արցախի Ժողովդավարական կուսակցություն» – 2 մանդատ Աշոտ Ղուլյան

Սրբուհի Արզումյանը հավելեց, որ մանդատների բաշխման հարցը քննարկվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ 7-օրյա ժամկետում:

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել