Վրաստանի կառավարությունը կհատուցի բնակչության մի մասի կոմունալ ծախսերը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 խմ-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ կհատուցվի։ Ինչպես հաղորդում է Aliq.ge կայքը, այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:

«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար», – ասել է Վրաստանի վարչապետը:

Մեկնաբանել