Համացանցը կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում համացանցից օգտվողների թիվը կտրուկ ավելացել է։ Այս օրերին մարդիկ աշխատում, սովորում և իրենց ժամանցը կազմակերպում են հիմնականում համացանցում, ինչը բերում է դրա ծանրաբեռնվածությանը։ Հայաստանում ինտերնետի օգտագործման, հավելվածների գրանցած աճի մասին ՍիվիլՆեթը զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի, LiveBoard հավելվածի համահիմնադիր Երեմ Խալաթյանի և SoloLearn ընկերության համահիմնադիր Եվա Հյուսյանի հետ։