Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 663

Ապրիլի 2-ին ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք․ հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -663
Բուժվածներ – 33
Փաստացի բուժվողներ – 626
Բացասական թեստեր – 2940
Մահվան ելքեր – 4

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է արել՝ նշելով, որ կա հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ:

«Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33»,- գրել է նա։

Մեկնաբանել