Շուտով օրական 400-500 թեստ կանենք, իսկ ավելի ուշ՝ 1 500 թեստ․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանում է հարցին, թե արդյոք հնարավոր է թեստավորել բոլորին։ Նախարարը նշում է, որ շուտով օրական 400-500 թեստ կանեն, իսկ ավելի ուշ՝ օրական 1 500 թեստ։