Մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, որոնք կարող են վերածվել հոսպիտալների․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանում է համացանցում հայտնված նկարները, որտեղ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մահճակալներ են դրված։ «Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների, միգուցե նաև ծանր պացիենտների համար»,- նշեց նախարարը։