«Երջանիկ պատահականությամբ՝ Վրաստանում 500-հոգանոց արտադրամասում վարակ չի եղել»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանում է հարցին, թե ինչով է պայմանավորված Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի անհամեմատ ցածր քանակը։ Նա ասոմ է՝ «դա, իհարկե, մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատել, բայց նաև համաճարակաբանական հետքի և պատահականության խնդիր կա»։ «Երջանիկ պատահականությամբ, օրինակ, իրենց մոտ 500-հոգանոց արտադրամասում վարակ չի եղել»,- նշեց նախարարը։