Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2,2% տնտեսական աճ

Այս կանխատեսումը տեղ է գտել Ասիական զարգացման բանկի այսօր հրապարակած «Ասիայի զարգացման հեռանկարներ 2020-ը» զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությամբ՝ կանխատեսվում է, որ Հայաստանում 2020-ին աճը կդանդաղի և կկազմի 2,2%՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում։ 2021-ին, ըստ զեկույցի, Հայաստանում տնտեսական աճը կհասնի 4,5%-ի, «քանի որ բարեփոխումները, որոնք սկսվել են 2019-ին և 2020-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը»։

Ասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ 2020-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։

Հատկանշական է, որ Հայաստանի կենտրոնական բանկը Հայաստանում ավելի քիչ՝ 0,7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այդ մասին նվշած է ԿԲ-ի՝ ապրիլի 2-ին հրապարակած Գնաճի հաշվետվությունում։

Տե՛ս՝ Կորոնավիրուսի պատճառով ԿԲ-ն էապես իջեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

#CivilNet #News

Լուսանկարը՝ Հակոբ Մանուկյանի

Մեկնաբանել