Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը՝ 833, ապաքինվել է 62 քաղաքացի

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 5 քաղաքացի․ նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ գումարային բուժվածների թիվը հասել է 62-ի: Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք:

Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ: