Իննամյա Միքայելը չի կարողանում լիարժեք մասնակցել առցանց դասին

Իննամյա Միքայելը սովորում է երկրորդ դասարանում: Երեխայի մոտ մանկական ուղեղային կաթված ախտորոշվել է դեռ 5 ամսականում: Այժմ Միքայելը մյուս երեխաների նման անցել է առցանց ուսուցման, ինչը, սակայն, առաջ է բերել բազում դժվարություններ: Ունենալով խոսքի հետ կապված խնդիրներ՝ նա չի կարողանում լիարժեք մասնակցել դասին, համակարգչի էկրանին տեղի ունեցող փոփոխություններն ու ուսուցչի՝ երբեմն ընդհատվող խոսքը շեղում են երեխայի ուշադրությունը:
Այսօր այս և ուրիշ շատ խնդիրների առջև են կանգնած հաշմանդամություն ունեցող բազում երեխաներ: