Վարչապետը համաներում հայտարարելը նպատակահարմար չի համարում

Դատախազությունը, կորոնավիրուսով պայմանավորված, հնարավորության դեպքում փոխում է կալանավորված անձանց խափանման միջոցները: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ: Այս պայմաններում համաներում հայտարարելու մասին հարցին վարչապետը պատասխանեց, որ դա արդյունավետ չէ, քանի որ համաներումից հետո բարձրանում է հանցավորության մակարդակը, դուրս եկած մարդիկ կրկին հայտնվում են ՔԿՀ-ներում։