Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Այս մասին հատնում է Դատական տեղեկատվական համակարգը: Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Սա Ռոբերտ Քոչարյանի երկրորդ դատական հայցն է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Առաջին հայցից Քոչարյանը հրաժարվել էր, և այդ հիմքով գործի վարույթը կարճվել էր: «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի շրջանակում հայցվոր կողմը զրպարտություն էր որակել Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը, ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի, այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Ժաննա Ավագյան