Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Հակոբ Ճաղարյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է e-gov-ում։ Ճաղարյանը Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդականն էր։

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի մարտի 19-ից։

Ֆեյսբուքյան էջում Հակոբ Ճաղարյանը պարզաբանել է պաշտոնից իր ազատման պատճառները և նշել, որ հանդես է գալու ասուլիսով։