Կարանտինն իսպանական Կադիսում. հայացք ներսից

Կորոնավիրուսի վարակակիրների թվով Իսպանիան անցել է Իտալիայից և Չինաստանից` դառնալով աշխարհի ամենաշատ վարակված բնակիչ ունեցող երկիրը՝ ԱՄՆ-ից հետո: Իսպանիայի հարավարևմտյան Կադիս քաղաքում գտնվող Անահիտը, որն այնտեղ է փոխանակման ծրագրով, պատմում է իրավիճակի մասին: