Չինաստանից Հայաստան կժամանի բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

Չինաստանից Հայաստան կժամանի բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը, Ֆեյսբուքում գրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և հրապարակել լուսանկարներ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.

✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
✅2 թթվածնի մատակարարման կայան,
✅60 000 հատ թեստ,
✅60 000 հատ բժշկական դիմակ,
✅ 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
✅20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
✅100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»: