Էրդողանը Հայաստանին դեղորայքով օգնելու պատրաստակամություն է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և նրա միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ արել։

Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձնապես կապ հաստատելով պատրիարքի հետ՝ Էրդողանը հարցրել է վերջինիս որպիսությունը։

«Վսեմաշուք նախագահը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց երկիրը վերադառնալու համար հնարավորություն կտրվի և Հայաստանին դեղորայք տրամադրելու պատրաստակամություն հայտնեց»,- նշված է հաղորդագրությունում։

Թուրքիայի նախագահը Հայոց պատրիարքին առողջություն է մաղթել ու նաև հետաքրքրվել հայ համայնքի կարիքներով։ Ի պատասխան՝ Հայոց պատրիարքն ասել է, որ նախագահի կողմից կապ հաստատելը «թե իր և թե իր ժողովրդի համար մխիթարական երևույթ է»։ Նա առողջություն, խաղաղություն և բարի գործերին հաջողություն է մաղթել։

Մեկնաբանել