ԱՄՆ-ից կտարհանվի ՀՀ 35 քաղաքացի․ Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հատուկ չվերթով Վրաստան է տեղափոխվելու 79 աշակերտ, որոնցից 35-ը՝ Հայաստանի քաղաքացի, հայտնում է Aliq.ge կայքը։

«Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ որոշում են կայացրել, որ ԱՄՆ-ում գտնվող 79 աշակերտ հատուկ միջոցներով դուրս կբերվեն այնտեղից։ Վաղը՝ ապրիլի 10-ին, ԱՄՆ-ից չվերթ կիրականացվի դեպի Դոհա, որը կկազմակերպի ԱՄՆ-ը, իսկ Դոհայից Վրաստան տեղափոխումը կապահովի Վրաստանի կառավարությունը»,- հայտարարել է Գախարիան:

Ըստ Գախարիայի՝ հայկական կողմի խնդրանքով նույն չվերթով Հայաստան կվերադառնա Հայաստանի 35 անչափահաս քաղաքացի: