Առաջարկելու ենք կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ապրիլի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց արտակարգ դրությունը երկարացնելու մասին հարցին։ «Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է  երկարացնել արտակարգ դրությունը։ Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ»,- նշեց նախարարը։