«Յուքոմի» հիմնադիր Եսայան եղբայրները հաղորդագրություն են տարածել

«Յուքոմի» հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել ընկերությունից իրենց հեռանալու վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև․

«Հայկ Եսայանը հաստատում է երեկ շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը։ Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը՝ հատկապես հաշվի առնելով արտակագ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում։ Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով։

Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94%-ի բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը։ 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար։

Հայկ Եսայանը հայտնեց, որ նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ ընկերության համասեփականատերեր»։